Պուտինը կոչ է արել չշտապել ԱՄՆ-ի հետ տեխնոլոգիաների փոխանակման հարցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. Արխիվային լուսանկար
Տեխնոլոգիաների փոխանակումը ԱՄՆ-ի հետ հնարավոր երկխոսության թեմա է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրչատովի ինստիտուտի նախագահ Միխայիլ Կովալչուկին խորհուրդ է տվել չշտապել ԱՄՆ-ի հետ առաջադեմ տեխնոլոգիաների փոխանակման հարցում: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Պետք է չշտապել,-ընդգծել է ՌԴ նախագահը,- իրար խառնվել պետք է միայն ոջիլ բռնելիս»:
Կովալչուկը Ապագա տեխնոլոգիաների ֆորումի ցուցահանդեսը դիտելու ընթացքում ՌԴ ղեկավարին պատմել է եզակի նյութի մասին, որն օգտագործվում է այդ թվում հայրենական սառցահատների արտադրության մեջ:
Կուրչատովի ինստիտուտի ղեկավարը նշել է, որ սա ԱՄՆ-ի հետ հնարավոր երկխոսության թեմա է, քանի որ Ռուսաստանն այդ ոլորտում աշխատանքի 60 տարվա փորձ ունի: