ՀՀ ՔԿ նախագահն ու Իրանի դեսպանը հանդիպել են․ ի՞նչ հարցեր են քննարկել

ՔԿ նախագահն ու Իրանի դեսպանը
Արթուր Պողոսյանը հանդիպման ընթացքում կարևորել է դեսպանատան հետ միջազգային-իրավական փոխգործակցության առումով ձևավորված համագործակցության մակարդակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Արթուր Պողոսյանը կարևորել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան հետ հատկապես միջազգային-իրավական փոխգործակցության առումով ձևավորված համագործակցության մակարդակը։
«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև երկու երկրների քրեական վարույթներով անցնող քաղաքացիների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության փոխանակման, քննչական հարցումների կատարման օպերատիվության բարձրացմանը վերաբերող հարցերը: Հանդիպմանը ՔԿ նախագահն անդրադարձել է նաև անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում գործակցության ճկուն կառուցակարգերին»,- ասված է հաղորդագրությունում։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը արդարադատության բնագավառում համագործակցելու ուղղությամբ: