ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Հայաստանի կանանց ազգային հավաքականը սկսեց պայքարը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայում: Առաջին խաղում մերոնք այսօր ընդունել էին Լիխտենշտեյնի հավաքականին և 6։1 հաշվով հաղթանակ տարել։
Սա պատմության մեջ պաշտոնական խաղերում ամենախոշոր հաշվով հաղթանակն է։
Մեր թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Լարա Կազանջյանը։
ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայում մեր ընտրանի ընդգրկված է C3 խմբում և մրցելու է Լիխտենշտեյնի, Ղազախստանի և Լյուքսեմբուրգի հավաքականների հետ։
Փետրվարի 25-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը հյուրընկալելու է Ղազախստանի ընտրանուն։