ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ, Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմին) խորհրդի նիստում քննարկվել է «ԵԱՏՄ-2025»-ի զարգացման ռազմավարության կատարումը, ինչպես նաև զարգացման նոր ծրագրի նախապատրաստումը, որը կփոխարինի գործող փաստաթուղթը: Այս մասին նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն։
Մոսկվայում կայացած նիստին Հայաստանը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Պետրիշենկոն նշել է, որ ԵԱՏՄ անդամ-երկրների ղեկավարները հանձնարարել են կազմել զարգացման նոր ծրագիր, որն արդեն բաժանված է լինելու 7 մասերի:
Դրանց առնչությամբ ԵՏՀ-ն մարտի 7-ին խորհրդակցություն կանցկացնի։
Ինչ վերաբերում է ընթացիկ հարցերին, ապա քննարկվել Է ԵԱՏՄ հինգ անդամ-երկրների հարկային ծառայությունների միջև տվյալների փոխանակման կարգավորումը, որը նախատեսվում է գործարկել մինչև հուլիսի 1-ը։ Քննարկվել են նաև դեղերի օգտագործման հրահանգներին ներկայացվող պահանջների կանոնագրքում կատարված փոփոխությունները, կազմվել է դրանց ընդհանուր բնութագիրը:
Մասնավորապես, որոշում է կայացվել թղթային ներդիրներում կրճատել հրահանգների տեքստը՝ ի հաշիվ երբեք չօգտագործվող բաժինների։