2024թ-ի նոյեմբերի Ռուսաստանն առաջին անգամ գործարկեց ոչ միջուկային հիպերձայնային մարտագլխիկով «Օրեշնիկ» հրթիռային համակարգերը՝ հարվածելով ուկրաինական ռազմական օբյեկտին։
Այսօր ապագա տեխնոլոգիաների ֆորումում, խոսելով ռուսական գիտության և ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մասին, Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև նորագույն այդ հրթիռներին։
Վլադիմիր Պուտինը որոշ տեխնիկական մանրամասներ է ներկայացրել նաև հայտնել, որ «Օրեշնիկի» մարտագլխիկների ջերմաստիճանը հավասարազոր է Արեգակի ջերմաստիճանին։