ԵԱՏՄ-ն հավակնում է դառնալ G-20-ի լիիրավ անդամ․ այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա հիշեցրել է, որ միությանն անցած տարվանից անդամակցում է Աֆրիկյան միությունը, նաև նշել, որ նման հավակնություններ ունեն Արաբական պետությունների լիգան, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրները։