Եթե Առողջապահության նախարարությունը համապատասխան միջոցներ չձեռնարկի, ապա այս տարվա վերջում Հայաստանի դեղերի շուկայում ծայրահեղ ծանր իրավիճակ է ստեղծվելու։
Բանն այն է, որ խոշոր դեղագործական ընկերությունները շահագրգռված չեն այլևս ՀՀ–ում ներկայացուցչություններ ունենալու, որովհետև շուկա իրենց համար փոքր է, դեղի գրանցման պայմանները` ոչ շահավետ։
Դեղորայքի շուկայում առաջացած մտահոգիչ իրավիճակին մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում անդրադարձել է «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը։