5 ժամում Ռայկոմից կայարան եմ հասել. Տաքսի չէր գալիս

Sputnik
Չնայած քաղաքային իշխանությունների հավաստիացումներին, Երևանի փողոցներում երեկ տեղացած առատ ձյան պատճառով բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել։
Հանրային տրանսպորտի աշխատանքը պարալիզացվել էր, քանի որ ավտոբուսների համասեզոնային անվադողերը ի զորու չէին ապահովել քաղաքացիների անվտանգ տեղաշարժը։
«Երևանի ավտոբուս» ընկերության խոսնակը ևս հաստատել էր, որ տրանսպորտը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը` հոգալով քաղաքացիների անվտանգության մասին։
Արդյունքում բազմաթիվ երևանցինեեր ուղղակի ստիպված են եղել ոտքով հասնել տուն։ Sputnik Արմենիան մայրաքաղաքում գրանցված իրավիճակի մասին զրուցել է երևանցիների հետ։