Սահելու, վայր ընկնելու հետ կապված կանչեր «Շտապօգնության» ծառայությունը չի ստացել. Ռուբեն Գրիգորյան

Sputnik
Փետրվարի 20-ից մինչև փետրվարի 21–ը, առավոտյան ժամը 9-ը 24 ժամվա ընթացքում Երևանի շտապօգնության ծառայությունը ստացել է 831 կանչ, որից 7-ը վթարների, 1-ը` վրաերթի դեպքերով։ «Ձնապատ ճանապարհներին սահելու, վայր ընկնելու հետ կապված կանչեր առ այս պահը չեն եղել»,– Sputnik Արմենիային հայտնել է «Շտապօգնության» տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։