Պետք է չամաչենք խոսել գրական հայերենով. Կիմա Դանիեյլան

Sputnik
Մենք պետք է չամաչենք խոսել գրական հայերենով, չաղավաղենք և չփափկեցնենք «կարագի» կամ «կոնֆետի» պես տառերն արտաբերելիս. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ավելի քան կես դար հայոց լեզվի ուսուցչուհի աշխատած 95-ամյա Կիմա Դանիեյլանը` խոսելով Հայոց լեզվի յուրահատուկ ուժի, ազգապահպան նշանակության ու նաև ներկա խնդիրների մասին։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականով՝ աշխարհի 6000 լեզուներ մոռացության վտանգի եզրին են։Մայրելի լեզվի պահպանության նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի որոշմամբ 2000 թ–ից սկսած ամեն տարի փետրվարի 21-ը ՄԱԿ–ի անդամ երկրներում նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Հայաստանում մայրենի լեզվի միջազգային օրն այս տարի նշվում է 20-րդ անգամ` 2005 թվականից սկսած։