Բալային նոր համակարգը վարորդներին խախտւմների նոր ինտերվալ է տալիս. Տիգրան Քեյան

Sputnik
Կառավարությունը երեկվա նիստում հավանության արժանացրեց «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը վարորդներին խախտւմների նոր ինտերվալ է տալիս, բայց վարորդների կարգապահության վրա որևէ կերպ չի ազդելու. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը` մեկնաբանելով նախագծով առաջարկվող նոր բալային համակարգը։
Նախագծով առաջարկվում է վարորդներին 1 տարվա համար տրվող 9 բալը դարձնել 13։
Նախագծի հեղինակները Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանն են։
Ալեն Սիմոնյանն արդե եյսբուքում շնորհակալություն է հայտնել գործադրին` նշելով, որ նախագիծը կքննարկվի ԱԺ–ի լիագումար նիստում։
Նախագիծը ընդունվելու դեպքում բալային նոր համակարգը կսկի գործել այս տարվա մայիսի 1-ից: Այդ օրը հայաստանցի բոլոր վարորդների բալերը` անկախ դրանց սպառման քանակից միանգամից կդառնան 13։