ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ահաբեկչական կազմակերպությանն օժանդակելու մեղադրանքով երկու անձի է ձերբակալել։
Նրանց տներից խուզարկության ժամանակ առգրավվել են զինամթերք, էլեկտրոնային սարքեր, կանխիկ գումար և այլ իրեղեն ապացույցներ, որոնք վկայում են միջազգային ահաբեկչական խմբավորման հետ հնարավոր կապերի մասին:
Ձերբակալվածներին 10-18 տարվա ազատազրկում է սպառնում։