ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ն արբանյակների միջոցով տեսնում է, որ Ուկրաինան 700 հազար զինվոր է կորցրել։ Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը` ելույթ ունենալով Ֆլորիդայում։
«Ուկրաինան հավանաբար 700 հազար զինվոր է կորցրել, և դա սարսափելի է, մարմինների մասեր են երևում, բոլոր դաշտերում, բոլոր: Մենք դրանք շատ ճշգրիտ տեսնում ենք արբանյակների միջոցով», - ասել է նա:
Թրամփը հավելել է, որ մարտադաշտի պատկերները «Գետիսբերգի ժամանակակից տարբերակն» են հիշեցնում։
Երեկ ԱՄՆ նախագահն ափսոսանք էր հայտնել, որ Ուկրաինան վերջին երեք տարիների ընթացքում չի օգտագործել Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու հնարավորությունները։
Նա ընդգծել էր, որ դեռ մի քանի տարի առաջ Ուկրաինան կարող էր կարգավորման հասնել առանց տարածքային կորուստների, եթե գործընթացը թեկուզ «միջակ բանակցող» ղեկավարեր։
Նա ընդգծել էր, որ դեռ մի քանի տարի առաջ Ուկրաինան կարող էր կարգավորման հասնել առանց տարածքային կորուստների, եթե գործընթացը թեկուզ «միջակ բանակցող» ղեկավարեր։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։