ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը:
Տեղեկությունը սոցցանցերում հայտնել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Երկկողմ կարևորվել է տարածաշրջանի ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումը և տնտեսական հարաբերությունների զարգացումը:

Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը:
© Photo : Social media of Sargis Khandanyan