Երևանում վթարի է ենթարկվել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին. Արխիվային լուսանկար
Դեսպանն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Երևանում ճանապարհի մերկասառույցի պատճառով վթարի է ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան. դեսպանն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com –ը։ Դեսպանն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց։
Նշվում է, որ դեսպանի ծառայողական «Toyota» մակնիշի ավտոմեքենան «Սարի թաղի» թիվ 70 դպրոցի հարևանությամբ գտնվող թիվ 20 փողոցում վթարի է ենթարկվել։
Սերգեյ Կոպիրկինը վթարի պահին նստած է եղել ավտոմեքենայի հետևի մասում։
Հավելենք, որ այսօր Երևանում առատ ձյուն է տեղում։ Մայրաքաղաքում երեկոյան ժամերին քաոս էր` գրեթե բոլոր ճանապարհներին խցանումներ էին, մարդիկ ժամերով չէին կարողանում տուն հասնել։ Հասարակական տրանսպորտի մի մասն ամառային անվադողեր է եղել, և վարորդները հրաժարվել են վարել ավտոբուսները։