ԵԱՏՄ-ում կուժեղացնեն սպառողների իրավունքների պաշտպանությունը

Ռոսպոտրեբնադզոր. փորձարկման հետազոտություն
Ռոսպոտրեբնադզոր. փորձարկման հետազոտություն . Արխիվային լուսանկար
ԵՏՀ Կոլեգիան հավանություն է տվել սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրության վերանայումներ անցկացնելու վերաբերյալ անդամ պետությունների ընդհանուր մոտեցումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները կաշխատեն սպառողների իրավունքների պաշտպանության բարելավման ուղղությամբ։
Սա հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Եվրասիական տնտեսական միությունում սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ 2025 թվականի տեղեկատվական աշխատանքը՝ «Սպառողն ուշադրության կենտրոնում. շահերի հավասարակշռությունից մինչև վեճերի արդարացի լուծում», ընդգծում է սպառողների իրավունքների պաշտպանության կարևորությունը ԵԱՏՄ ընդհանուր շուկայի զարգացման գործում։
Այս ուղղությամբ համատեղ գործունեության ընթացքում միության երկրները ձգտում են բիզնեսի և հասարակության շահերի հավասարակշռման՝ արդար և անվտանգ պայմաններ ստեղծելով շուկայի բոլոր մասնակիցների համար։
Հանձնաժողովի կոլեգիան հավանություն է տվել նաև սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրության վերանայում անցկացնելու վերաբերյալ անդամ պետությունների ընդհանուր մոտեցումներին։
Պետություններին խորհուրդ են տվել ուսումնասիրել համապատասխան նորմատիվ փաստաթղթերի ամբողջականությունն ու արդյունավետությունը՝ գնորդների անվտանգության և առողջության, նրանց տնտեսական շահերի պաշտպանությունը, տեղեկատվության հասանելիությունը, վեճերի լուծման մեխանիզմներն ապահովելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է Եվրասիական տնտեսական միության պետություններում առողջապահության ոլորտում տնտեսական համագործակցության վերաբերյալ հանձնարարականը։
Նախատեսվում է, որ ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար ավելի մատչելի կդառնա բարձր տեխնոլոգիական բուժօգնությունը։