Ասուլիս. «Առողջության իրավունքը պաշտպանվա՞ծ է Հայաստանում»

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոն
Sputnik
Ճի՞շտ է, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է առողջապահությունը 10% ԱԱՀ-ով հարկել, և ինչպե՞ս դա կազդի բժշկական ծառայությունների գների վրա: Ինչու՞ է Հայաստանի դեղատներում դեղերի տեսականին շատ ավելի համեստ, իսկ գներն ավելի բարձր, քան հարևան երկրներում: Իրատեսակա՞ն է համընդհանուր բժշկական ապահովագրությունը, և ինչպե՞ս դա կանդրադառնա բնակչության առողջության վրա:
Փետրվարի 21-ին` ժամը 13.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս և այլ հարցերի կպատասխանի «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության ղեկավար Անուշ Պողոսյանը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։