«Պետք է ամեն ինչ անենք, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թվականը»․-գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Գալյանի կարծիքով՝ Հայաստանում սուպերվարչապետական համակարգ չկա։ Արդարադատության նախարարը նշել է, որ Սահմանադրության փոփոխությամբ կառավարման փոփոխություն չի արվի, բայց նախագահի լիազորությունների հարցը կքննարկեն։