«Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման անհրաժեշտությունն առաջացել է պայմանավորված այն փոփոխություններով, որոնք տեղի է ունեցել Հայաստանի անվտանգության միջավայրի շուրջ»․-կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Թե որ ուղղություններով է փոխվելու ազգային անվտանգության ռազմավարությունը, Գրիգորյանը չի մանրամասնել, նշելով, որ մինչ այս պահը խոսել են աշխատակարգի մասին։
Գրիգորյանը խոստացել է, որ ռազմավարության ձևավորման ամբողջ աշխատանքը հրապարակային է լինելու։
Փետրվարի 19-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միգերատեսչական հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացրել։ Ազգային անվտանգության գործող ռազմավարությունն ընդունվել է 2020 թվականին։