ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը Բելգորոդի մարզում հարձակվել է ծառայողական ավտոբուսի վրա, մեկ մարդ զոհվել է, ևս մեկը վիրավոր է: Այս մասին Telegram-ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Եվս մեկ ահաբեկչական հարձակում մեր մարզի խաղաղ բնակչության վրա։ Վալույսկի շրջանի Կոլիխալինո գյուղում ծառայողական ավտոբուսը հարձակման է ենթարկվել Ուկրաինայի ԶՈւ-ի դրոնից կողմից։ Նորից դժբախտություն է պատահել, ամենասարսափելին՝ խաղաղ բնակիչ է զոհվել։ Տղամարդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է մինչ բժիշկների տեղ հասնելը։ Իմ ամենաանկեղծ և խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածի հարազատներին ու մերձավորներին»,-գրել է նա:
Գլադկովը հավելել է, որ, ըստ նախնական տեղեկությունների` ուղևորներից մեկ կին է տուժել։ Շտապօգնության բրիգադը նրան գլխի և ձեռքի բեկորային վնասվածքով տեղափոխել է Վալույկիիկենտրոնական հիվանդանոց։ Տուժածին օգնություն է ցուցաբերվում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։