ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի ԶՈւ–ն Բելգորոդի Օկտյաբրսկի գյուղում անօդաչուով հարձակվել է մեքենայի վրա, ինչի հետևանքով երկու մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ մեկ մարդ է վիրավորվել ուկրաինական անօդաչուի հարձակման հետևանքով։ Տուժածը դեմքի, նախաբազկի և ոտքի բազմաթիվ բեկորային վնասվածքներ ունի, նրան տեղափոխում են հիվանդանոց։
«Տուժածների թիվն ավելացել է մեկով։ Օկտյաբրսկիի շրջանային հիվանդանոց ևս մեկ տղամարդ է դիմել` բարոտրավմայով և մեջքի բեկորային վնասվածքով։ Բուժօգնություն ստանալուց հետո նրան կտեղափոխեն Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց», - գրել է Գլադկովը Telegram-ում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։