Շիրակի մարզում ձյուն է տեղում, որոշ հատվածներում բուք է. ի՞նչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Ձյուն և բուք ճանապարհներին
Ձյուն և բուք ճանապարհներին. Արխիվային լուսանկար
Ճանապարհներին մաքրման և աղ–ավազով մշակման աշխատանքներ են իրականացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Փետրվարի 19-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է»,– ասված է հաղորդագրությունում։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Ձյուն կտեղա, լեռնային շրջաններում բուք կլինի. եղանակի տեսություն