ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Սամարայի մարզի Սիզրանի նավթավերամշակման գործարանը անօդաչուի հարձակման է ենթարկվել։ Ձեռնարկությունում այս պահին օպերատիվ և արտակարգ ծառայություններն են աշխատում։ Այս մասին «Տելեգրամի» իր ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։
Ավելի վաղ մարզում ԱԹՍ–ի գրոհի վտանգ էր հայտարարվել։
«Սամարայի հարգելի բնակիչներ: Այս գիշեր Կիևի ռեժիմը հարձակվել է Սիզրանի նավթավերամշակման գործարանի վրա: Ձեռնարկության տարածքում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները: Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։