ՊՆ զորամասերից մեկի ճաշարանում հրդեհ է բռնկվել

Армянские военнослужащие на одной из позиций близ села Давид Бек в Сюникской области Армении
Ճաշարանը վերանորոգվել էր և նոր գույքով համալրվել 2024 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՊՆ զորամասերից մեկի ճաշարանում հրդեհ է բռնկվել, որն արդեն մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Տուժածներ չկան: Հրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում են»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ Armlur–ի` զորամասը գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Լրատվամիջոցի գրում է, որ ճաշարանը հին էր, և դեպքից խուսափել հնարավոր չէր։
ՊՆ–ն հայտնում է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը. ճաշարանը վերանորոգվել էր և նոր գույքով համալրվել նախորդ տարի՝ 2024 թվականին: