ԱՄՆ-ի հարաբերություններն այնպիսին են, որ մի բաժակ սուրճի շուրջ հանդիպումը բավարար չէ. Վլադիմիր Պուտին

Sputnik
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Էր Ռիադում կայացած բանակցություններից հետո առաջին անգամ լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրել է դրանց արդյունքները և իր գնահատականները։
ՌԴ նախագահն ասել է, որ ԱՄՆ-ի հարաբերություններն այնպիսին են, որ մի բաժակ սուրճի շուրջ հանդիպումը բավարար չէ։
Պուտինը բարձր է գնահատել բանակցությունների արդյունքը` նշելով, որ Մոսկվան և Վաշինգտոնը առաջին քայլերն են արել նաև Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում և Պաղեստինում համագործակցության ուղղությամբ։
Նրա խոսքվ` Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով վերադառնալ բանակցությունների։ Մոսկվան երբեք չի հրաժարվել այդ բանակցություններից, Եվրոպայի հետ երկխոսությունից։ Եվրոպացիներն իրենք են դադարեցրել շփումները Մոսկվայի հետ, իսկ Կիևը նույնիսկ իրեն արգելել է բանակցել Մոսկվայի հետ։