Գրքույկը հատուկ այնպես է ստեղծված, որ յուրաքանչյուրը կարողանա այն ընթերցել ընդամենը մեկ ու կես ժամում․ Միքայել Բադալյան

Sputnik
Սանկտ-Պետերբուրգի պետական Էրմիտաժում ականավոր գիտնական Բորիս Պիոտրովսկու ծննդյան օրվա առիթով տեղի է ունեցել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանի «Թեյշեբաինի. Երևանի ուրարտական ժառանգությունը» գիտահանրամատչելի պատկերազարդ գրքույկի շնորհանդեսը:
«Գրքույկը հատուկ այնպես է ստեղծված, որ յուրաքանչյուրը կարողանա այն ընթերցել ընդամենը մեկ ու կես ժամում: Այս գրքույկում առաջին անգամ առաջ եմ քաշել մի շարք հետաքրքիր գիտական տեսակետներ, ներկայացրել նաև Կարմիր բլուրի հայ-ավստրիական և հայ-ռուսական հնագիտական արշվախմբերի գրանցած կարևոր արդյունքները»,- իմ գործընկեր Լաուրա Սարգսյանի հետ զրույցում պատմել է հեղինակը՝ Միքայել Բադալյանը։