Միգրանտների ժամանումը պետք է վերահսկվի. Սերգեյ Լավրով

Sputnik
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Պետդումայի ելույթում հայտարարել է, որ դեմ է ԵԱՏՄ երկրներից Ռուսաստան մեկնող աշխատանքային միգրանտների համար վիզային ռեժիմ սահմանելուն։
«Միգրանտների ժամանումը պետք է վերահսկվի, և համապատասխան մարմինները պետք է հասկանան, թե որտեղ են նրանք աշխատում, ով է պատասխանատու Ռուսաստանի Դաշնության օրենքները պահպանելու համար»,– ասել է Լավրովը` հավելելով, որ այդ ամենը չպիտի վնասի դաշնակիցների հետ հարաբերություններին։