Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Զապորոժիեի մարզում Ուկրաինայի ԶՈւ–ի ԱԹՍ–ն հարձակվել է քաղաքացիական մեքենայի վրա

Վարորդը չի տուժել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը Վասիլևկա–Դնեպրուդնոյե ավտոճանապարհին հարձակվել է քաղաքացիական մեքենայի վրա։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է Զապորոժիեի շրջանի մարզպետ Եվգենի Բալիցկին։
«Վասիլևկա–Դնեպրուդնոյե ավտոճանապարհին հարվածային հանդերձանքով ուկրաինական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարձակվել է քաղաքացիական Mercedes-ի վրա, մեքենան վնասվել է»,- գրել է շրջանի ղեկավարը։
Վարորդը, որը Պրիազովսկի շրջանի բնակիչ է, չի տուժել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։