ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ ավելի լավ կլիներ` Հյուսիսային Եվրոպայի երկրները մտահոգվեին Գրենլանդիայի ճակատագրով, ոչ թե Ուկրաինայի։
««Ֆինլանդիայի վարչապետը խորհրդարանի նիստ է հրավիրել` քննարկելու Ուկրաինայի հարցը»,– հայտնել է «Helsingin Sanomat» թերթը։ «Շվեդիայում այսօր ևս պատգամավորներին նիստի են կանչում։ Թեման նույնն է` Ուկրաինա»,– գրում է «Aftonbladet»–ը», – Telegram–ի իր ալիքում ուշադրություն է հրավիրել դիվանագետը և հավելել, – գուցե Հյուսիսային Եվրոպայի երկրները քննարկեն իրե՞նց օրհասական խնդիրները` Գրենլանդիա՞ն, գոնե «միաժամանակ»»։
Հիշեցնենք` 2024-ի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի համար «բացարձակ անհրաժեշտություն» է Գրենլանդիային տիրանալը. այսպես էր նա մեկնաբանել Շվեդիայում ԱՄՆ նախկին դեսպան և ձեռնարկատեր Քեն Հաուերին Դանիայում ԱՄՆ նոր դեսպան նշանակելու որոշումը: