Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Մակեևկայի վրա ՈւԶՈւ-ի հարձակման հետևանքով տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա

Արխիվային լուսանկար
Վնասվել են բնակելի տների ապակեպատ ու ճակատային հատվածները, մի շարք առևտրային և սոցիալական օբյեկտներ և ավտոմեքենաներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Մակեևկային Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Այս մասին հայտնել Է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։
«Երեկոյան վեցից հետո, պիկ ժամին, ՈւԶՈւ-ն փորձեց հրթիռային հարված հասցնել Մակեևկային: Հարձակումը հետ է մղվել ՀՕՊ համակարգով, սակայն խոցված հրթիռների բեկորներն ընկել են կենտրոնական քաղաքային շրջանի տարածքում։ Վիրավորվել են 2014 թվականին ծնված երկու աղջիկ, տուժել են նաև 1979 և 2002 թվականներին ծնված կանայք, 1994 թվականին ծնված տղամարդ: Նրանց որակյալ բժշկական օգնություն է ցուցաբերվում»,-գրել Է Պուշիլինը Telegram-ի իր ալիքում։
ԴԺՀ ղեկավարը հայտնել է, որ Պանտելեյմոնովկայում պայթյունավտանգ առարկայի դետոնացիայի հետևանքով տուժել է նաև մի տղամարդ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։