Կիևի կողմից անօդաչու թռչող սարքերի հարձակումը Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) նավթավերամշակման կայանի վրա պետք է բոլորին համոզի, որ Զելենսկու թիմին անհրաժեշտ է խելքի բերել, Սաուդյան Արաբիայում ամերիկյան ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Դա պետք է համոզի բոլորին, որ այսպես շարունակել չի կարող, որ այդ մարդու ձեռքերին պետք է խփել, նրա ամբողջ թիմին՝ խելքի բերել», - ասել է Լավրովը:
ԱՄՆ պատվիրակությունն Էր Ռիադում բանակցությունների ընթացքում առաջարկել է մորատորիում սահմանել էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների համար, սակայն ռուսաստանյան կողմը հայտնել է, որ Ուկրաինայի էներգամատակարարման քաղաքացիական համակարգերը չեն վտանգվել, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը:
ՌԴ Կրասնոդարի երկրամասում գտնվող «Կրոպոտկինսկայա» նավթավերամշակման կայանը փետրվարի 17-ին ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման։ Ինչպես նույն օրը հայտարարել է ԿԽԿ-ն, ահաբեկչական հարվածը հասցվել է 7 անօդաչու թռչող սարքերով, որոնք, պայթուցիկից բացի, լիցքավորված են եղել նաև մետաղե խոցող տարրերով: «Տրանսնեֆտն» ավելի ուշ ճշտել է, որ անօդաչուները կառավարվում էին «Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող զինված կազմավորումների կողմից»: