Խաբեբաները կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր են տրամադրում. ԿԲ–ն զգուշացնում է

Խաբեբաներից պաշտպանվելու համար ԿԲ–ն հորդորում է վստահել միայն լիցենզավորված ապահովագրական ընկերություններին և գործակալներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Խաբեբաները տրամադրում են կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր։ Այդ մասին զգուշացնում է ՀՀ կենտրոնական բանկը` հորդորելով զգոն լինել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս` հնարավոր խարդախություններից խուսափելու համար։
«Անհայտ անձինք ներկայանում են որպես ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ ու առաջարկում հեռավար պայմանագրեր՝ առանց իրական ապահովագրության։ Խաբեբաները տրամադրում են կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր կամ պայմանագրեր՝ ավելի կարճ ժամկետով, քան խոստացված է»,– տեղեկացնում են ԿԲ–ից։
Խաբեբաներից պաշտպանվելու համար ԿԲ–ն հորդորում է վստահել միայն իր կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերություններին և գործակալներին։
Բացի այդ, ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար օգտվել միայն պաշտոնական կայքերից ու հավելվածներից. օրինական առցանց ԱՊՊԱ պայմանագիր կարող եք կնքել aswa.am կայքի միջոցով։