ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունն Աբու Դաբիում (ԱՄԷ) մասնակցում է «IDEX-2025» ռազմատեխնիկական ցուցահանդեսին, որին Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Ցուցահանդեսին մասնակցության շրջանակում Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունենում գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ:
«Քննարկվում են ընթացիկ և զարգացման ծրագրեր, ձեռք են բերվում նոր պայմանավորվածություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ Աբու Դաբիում ցուցահանդեսը կգործի փետրվարի 17-21-ը։