Արարատ Միրզոյանը նոր տեղակալ ունի

Ռոբերտ Աբիսողոմոնյան
Արարատ Միրզոյանն այսուհետ 4 տեղակալ ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոր տեղակալ ունի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որը հրապարակվել է Հայաստանի էլեկտրոնային կառավարման հարթակում։
«Ռոբերտ Աբիսողոմոնյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,– ասված է փաստաթղթում:
Նշենք, որ Արարատ Միրզոյանն այսուհետ 4 տեղակալ ունի` Պարույր Հովհաննիսյանը,
Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմոնյանը։
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ծնվել է 1985 թվականին Երևանում։
2021-2023 թվականներին եղել է արտգործնախարարի օգնականը, 2023-ից` նախարարի խորհրդականը։