Ռուս-ամերիկյան բանակցություններն Էր-Ռիադում, որոնք արդեն պատմական են որակվում, տևեցին 4,5 ժամ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են հաշվի առնել միմյանց շահերը:
Պուտին-Թրամփ հանդիպման վերաբերյալ Ուշակովն ասել է,որ ստույգ ամսաթիվը դեռ որոշված չէ, «բայց դժվար թե դա լինի հաջորդ շաբաթ»։