Երևանի ավտոբուսներում շարունակում են զարգանալ արևելյան շուկային հատուկ հարաբերություններ։ Ամեն օր լրատվականների գլխագրերում վարորդների և ուղևորների միջև վեճերի նոր դրվագներ են հայտնվում։ Դրանցից մեկը 48 համարի ավտոբուսում տարեց երևանցու նկատմամբ վարորդի պահվածքն էր։
Միջադեպի վերաբերյալ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը զրուցել է «Երևանի ավտոբուս» ընկերության տնօրենի հետ, որն անընդունելի է որակել վարորդի վարքագիծը` խոստանալով նկատողություն հայտարարել։ Քրիստինա Վարդանյանը դիմել է նաև քաղաքապետարան` խնդրելով տրամադրել վարորդների աշխատանքային պայմանագրիօրինակը` հասկանալու համար, թե օրինական է արդյոք վարորդներից պահանջել վերահսկել վճարումները։Իմ գործընկեր Նարինե Իրիցյանն է զրուցել ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությանանդամ Քրիստինա Վարդանյանի հետ։