Ռոբերտ Քոչարյանը փորձեց քաղաքական նոր հայտ ձևակերպել. Սուրեն Սուրենյանց

Sputnik
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հանդես եկավ մեծ ասուլիսով։ Ավելի քան 5 տասնյակ լրատվամիջոցների հետ 4 ժամիցավելի տևած հանդիպումը կարևոր էր առնվազն երկու պատճառով. Քոչարյանը մեծ հաշվով լռությունպահպանեց մոտ երկու տարի և խոսեց Մեղրիի մասին գաղտանզերծված փաստաթղթերի հրապարակումից հետո։
Քաղաքագետ Սուրեն Սուրնեյանցի գնահատմամբ` Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսով փորձեց նախընտրական քաղաքական նոր հայտ ձևակերպել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Սուրենյանցն ընդգծել է, որ դա ամենևին նման չէր քաղաքականությունից հեռացող գործչի ասուլիսի։