Զենքի բացառիկ նմուշներ. ԱՄԷ-ում բացված խոշորագույն ցուցահանդեսի լուսանկարները

Ռուսական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։
Sputnik
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում բացվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խոշորագույն միջազգային ցուցահանդեսներից մեկը՝ IDEX-2025-ը։ Ցուցահանդեսը հյուրընկալողներն ու արտասահմանյան պատվիրակություններն ակտիվորեն այցելում են ռուսական տաղավար, որտեղ, առանց չափազանցության, ներկայացված են զենքի ու տեխնիկայի բացառիկ նմուշներ։
Ռուսական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է նաև նրանով, որ ներկայացված նմուշների մեծ մասն արդեն փորձարկվել է իրական մարտում՝ հատուկ ռազմական գործողությունների գոտում։ Դա և՛ Տ-90ՄՍ «Պրորիվ» տանկն է, որն առաջին անգամ է ցուցադրվում միջազգային ցուցահանդեսում, և՛ «Պանցիր» ԶՀՀ–ի արդիականացված տարբերակը և հրաձգային զենքերը։
Աբու Դաբիում ցուցահանդեսը կգործի փետրվարի 17-21-ը։
1 / 10

IDEX 2025-ին այցելուները

2 / 10

Տ-90ՄՍ տանկը «Ռոսոբորոնէքսպորտի» տաղավարում

3 / 10

Մասնակիցները IDEX 2025-ին ԱՄԷ–ում

4 / 10

IDEX 2025-ի այցելուները

5 / 10

Այցելուները «Կալաշնիկով» կոնցեռնի տաղավարի մոտ

6 / 10

Սպառազինության խոշորագույն ցուցահանդեսով շատերն են հետաքրքրված

7 / 10

Այցելուները հավաքվել են ռուսական «Պանցիր-ՍՄԴ–Ե» ԶՀՀ–ի մոտ

8 / 10

Ուժեղացված հակաականային պաշտպանությամբ անիվավոր MRAP զրահամեքենաները

9 / 10

Այցելուները IDEX 2025-ին ԱՄԷ–ում

10 / 10

IDEX 2025-ին այցելուները