ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նախ կքննարկեն նոր աշխարհակարգի կարևորագույն հարցերը, ինչպիսիք են տնտեսությունը, էներգետիկան և տեխնոլոգիաները, և միայն դրանից հետո կփորձեն լուծել ուկրաինական հակամարտության հարցը։ Այս հայտարարությունն արել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Նրա խոսքով` աշխարհում կան ավելի մեծ խնդիրներ, քան ուկրաինական հակամարտությունը, և «համաշխարհային տերությունների» բանակցություններում խոսվելու է ոչ միայն Եվրոպայի, այլև մյուսների խնդիրների մասին։
«Համոզված եմ, որ ռուս-ուկրաինական հակամարտությանը լուծում կտրվի ավելի լայն թեմաների շուրջ բանակցությունների արդյունքում։ Աշխարհի խոշոր տերությունները նախ կքննարկեն, թե ինչ կլինի ապագայում՝ էներգակիրների գներ, տեխնոլոգիաներ, առևտուր: Աշխարհն այժմ վերաձևավորվում է այդ մեծ հարցերում: Դա տեղի է ունենում հիմա, և պետք է հասկանալ, որ նրանք, ովքեր հիմա խոսում են Սաուդյան Արաբիայում, քննարկելու մի շարք ավելի մեծ հարցեր»,- ասել է Օրբանը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով` երբ դիտարկվեն գլոբալ խնդիրները, Ուկրաինայի թեման` որպես կոնկրետ կետերից մեկը, կդիտարկվի այդ ավելի մեծ համատեքստում, և լուծում կգտնվի։
Փետրվարի 18-ինի Էր Ռիադում բանակցություններ կկայանան ՌԴ–ի և ԱՄՆ–ի ներկայացուցիչների միջև, ռուսական կողմը կներկայացնեն ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ավելի վաղ Ուշակովը հայտնել էր, որ Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունները տեղի կունենան առանց երրորդ երկրների մասնակցության։