Փոթորիկների ու ջրհեղեղի պատճառով ԱՄՆ-ում 10 մարդ է զոհվել

Ըստ կանխատեսումների՝ զոհերի թիվը կաճի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. ԱՄՆ-ի Կենտուկիի նահանգում փոթորկի և ջրհեղեղի հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ մայրը և իր յոթ տարեկան երեխան, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։ Եվս մեկ մարդ զոհվել է Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում
Մահվան դեպքերի մեծամասնությունն առաջացել է մեքենաների՝ ջրի տակ մնալու պատճառով։
Ըստ կանխատեսումների՝ զոհերի թիվն, ամենայն հավանականությամբ, կաճի, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ատլանտայի հրշեջ փրկարարական ծառայությունն իր հերթին տեղեկացրել է, որ քաղաքում մեկ մարդ է զոհվել տան վրա ծառի ընկնելու հետևանքով։
Կենտուկիում փոթորիկների հետևանքով մոտ 39 000 տուն մնացել է առանց էլեկտրականության։ Իշխանությունները նախազգուշացրել են, որ սաստիկ քամիները կարող են ավելի շատ անջատումների պատճառ դառնալ: