ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում 90 ուկրաինական ԱԹՍ են խոցել ՌԴ տարածքում․ ՊՆ

Ազովի ծովի ջրային տարածքում ոչնչացվել է 38 անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են 90 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր Ռուսաստանի շրջանների վրա։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել է 90 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ 38 ԱԹՍ՝ Ազովի ծովի ջրատարածքում, 24 ԱԹՍ՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում, 15 ԱԹՍ՝ Ղրիմի Հանրապետության տարածքում, 7 ԱԹՍ՝ Սև ծովի ջրատարածքում, 2- ական ԱԹՍ՝ Կուրսկի և Ռոստովի մարզերի տարածքներում և մեկական ԱԹՍ՝ Բրյանսկի և Բելգորոդի մարզերի տարածքներում», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ազովի ծովի վրա ոչնչացվել է «Նեպտուն-ՄԴ» կառավարվող հրթիռ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։