Հայ մարզուհին բարձրացել է Կանանց թենիսի ասոցիացիայի վարկանիշային ցանկում

Էլինա Ավանեսյանը կմասնակցի Դուբայում կայանալիք WTA-1000 շարքի թենիսի մրցաշարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) թարմացված վարկանիշային աղյուսակում բարձրացել է չորս աստիճանով:
Ավանեսյանը 44-րդ տեղում է։ Նախորդ վարկանիշային ցանկում հայ մարզուհին 49-րդն էր։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոն: Լավագույն եռյակում են նաև լեհ Իգա Շվյոնտեկը և ամերիկուհի Կոկո Գաուֆը:
Նշենք, որ այս շաբաթ Էլինա Ավանեսյանը կմասնակցի Դուբայում անցկացվող WTA-1000 շարքի միջազգային մրցաշարին: Հայ թենիսիստուհու առաջին մրցակիցը կլինի ռուսաստանցի Միրրա Անդրեևան: