Էրդողանն ու Զելենսկին փետրվարի 18-ին Անկարայում կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը

Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Զելենեսկին
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Զելենեսկին
Զելենսկին փետրվարի 18-ին կայցելի Թուրքիայի մայրաքաղաք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը` փետրվարի 18-ին, Վլադիմիր Զելենսկու հետ կքննարկի ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը: Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը։

«Փետրվարի 18-ին նախագահական համալիրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որը Էրդողանի հրավերով կայցելի մեր երկիր», - գրել է Ալթունը X սոցիալական ցանցում:

Նա նշել է, որ Զլեենկսին Թուրքիա կմեկնի պաշտոնական այցով։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության հարաբերությունների բոլոր ասպեկտները, ինչպես նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման համար։
Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը Կիևին կօգնի բանակցություններ վարել
Տեղի կունենա մտքերի փոխանակում Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների և տարածաշրջանային ու գլոբալ այլ հարցերի շուրջ:
Լավրովն ու Ֆիդանը պայմանավորվել են կապի մեջ մնալ տարածաշրջանային հարցերի շուրջ