Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունները երկկողմ են լինելու. Ուշակով

Էր Ռիադում հարց է դրված` ինչպես սկսել Ուկրաինայի հարցով բանակցությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Էր Ռիադում բանակցությունները լինելու են երկկողմ՝ Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումներում հարց է դրված` ինչպես սկսել Ուկրաինայի հարցով բանակցությունները։
«Չգիտեմ` Եվրոպան ինչ ունի անելու Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ». Լավրով
Ուշակովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեռ չի նշանակել իր բանակցողին, որը կարող էր Ուկրաինայի հարցով աշխատել ռուսական կողմի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Վլադիմիր Պուտինի հանձնարաարությամբ մեկնում են Էր Ռիադ, որտեղ բանակցություններ կանցկացնեն ԱՄՆ պատվիրակության հետ:
Հանդիպումը նախատեսված է վաղը` փետրվարի 18-ին:
Թրամփը հայտարարել է, որ երկար զրույց է ունեցել Պուտինի հետ․ Կրեմլը մանրամասներ է հայտնում