Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսում անդրադառնալով Արցախի կորստի մասին հարցին, նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հանձնումը տեղի է ունեցել 2 փուլով։ Ըստ Քոչարյանի` առաջին փուլը տեղի է ունեցել 2018-20 թվականներին` մինչև պատերազմը, որին հաջորդել է երկրորդ փուլը՝ 2020 թվականի պատերազմը, և երրորդ փուլը` պատերազմից հետո մինչև 2023 թվականը։
Ըստ Քոչարյանի՝ 2019 թ․-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսպես ասած, արհամարհել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կողմից առաջարկը, որը, Քոչարյանի համոզմամբ՝ ընդունելի առաջարկ էր, և հայտարարել, որ բանակցությունները սկսում է զրոյական կետից։
«Սա նշանակում է՝ համանախագահողներին ասում է՝ դուք ո՞վ եք, ի՞նչ էիք արել, ինչո՞վ էիք զբաղված 25 տարի։ Ես կինոյի տղան եմ և եկել եմ՝ ինչ կուզեմ, դա էլ կբանակցեմ։ Բանակցային գործընթացը մտցվեց փակուղի, հետո ասաց՝ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ եթե Հայաստան է ու վերջ, էլ ինչի՞ մասին կարելի է բանակցել։ Սա, ըստ էության, պատերազմի կոչ էր»․-մանրամասնել է Քոչարյանը։
Հայաստանի երկրորդ նախագահի խոսքով՝ այդ շրջանում տպավորություն էր ստեղծվում, թե Փաշինյանը պատմության ամենաոչմիթիզական ղեկավարն է։