Խարդախության կասկածի դեպքում պետք է օգտվել «երկու աղբյուրի» կանոնից.Պապյան

Sputnik
Արհեստական բանականության միջոցով համակարգչային խաբեություններն ու խարդախություններն օրըստօրե մեծ թափ են հավաքում ու զանազան դրսևորումներ են ստանում։
Աֆրիկյան ինչ-որ մի երկրից միլիոնավոր դոլարների ժառանգություն խոստացող ձեր կեղծ բարեկամը եթե տարիներ առաջ կոտրատված հայերենով էր ձեզ առաջարկում փոխանցել բանկային տվյալներ, որպեսզի տիրանաք ժառանգությանը, ապա այսօր ավելի վարժ ու գրական տեքստով է նույնը անում, ինչը ոմանց համար գայթակղիչ խայծ է դառնում։
Այս ամենին գումարած հեռախոսային խաբեությունները, որոնց ընթացքում զանգողը ներկայանում է որպես բանկի աշխատակից և միամիտ քաղաքացիներից կորզում է նրանց անհատական տվյալները։
«Խարդախության կասկածի դեպքում պետք է օգտվել «երկու աղբյուրի» կանոնից»․-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է Cyberhub կազմակերպության համահիմնադիր Արթուր Պապյանը։