Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում մրգային օղիների շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքում բացահայտված խնդիրների և ոլորտի առողջացմանն ուղղված հանձնաժողովի առաջարկների քննարկման նպատակով։
Ուսումնասիրության արդյունքներով, հաշվի առնելով, որ մրգային օղիների արտադրությունը պետության կողմից պահպանվող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեք է, հանձնաժողովն առաջարկել է իրականացնել մրգային օղիների արտադրության սուբսիդավորման ծրագիր բարեխիղճ տնտեսավարողների համար, որոնք արտադրանք տալիս խստորեն կպահպանեն սահմանված չափորոշիչները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ էկոնոմիկայի նախարարությունը սեղմ ժամկետներում կմշակի կառավարության որոշման նախագիծ։
Մրգային օղի արտադրող ընկերություններից մեկի հիմնադիր Անտոն Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում արձանագրել է, ոլորտին իսկապես անհրաժեշտ է պետության աջակցությունը։ Մանուկյանի խոսքով` Արտերկրում ապրող ընկերոջը մրգողի ուղարկելը չի կարելի արտահանում որակել։