Գնացել էին Մյունխեն դասախոսություն լսելու․ Ադոնց

Sputnik
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ մեկնել էր Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
Համաժողովի շրջանակում Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ էր ունեցել արտերկրի գործընկերների, այդ թվում Գերմանիայի կանցլերի և Նորվեգիայի վարչապետի հետ։
Դրանից օրեր առաջ էլ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մեկնել էր Ուկրաինա՝ մասնակցելու ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի աշխատանքներին:
Ի դեպ, Խանդանյանը Կիևում հանդիպել էր Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ և Հայաստանի Ազգային ժողովի անունից իր աջակցությունն է հայտնել ռադայի գործընկերներին, իր խոսքով՝ երկրի համար դժվարին պայմաններում խիզախ գործունեության համար ու շեշտել միջխորհրդարանական հարթակներում համատեղ գործելու կարևորությունը:
Անդրադառնալով Փաշինյանի այցին Մյունխեն, ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Ավետ Ադոնցը կարծիք է հայտնել, որ վարչապետը գնացել էր Մյունխեն դասախոսություն լսելու։
Ինչ վերաբերում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հանդիպմանը Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ, ապա Ադոնցի խոսքով՝ դա բացակայությունն է գիտելիքի՝ ինչ ասել է խորհրդարանական դիվանագիտություն։