Պուտինը մշտապես ցանկանում է փաստարկված տեղ հասցնել Մոսկվայի դիրքորոշումը. Պեսկով

ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը . Արխիվային լուսանկար
Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Պուտինը միշտ փորձում է մանրամասն բացատրել ռուսական դիրքորոշումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը մշտապես ցանկանում է փաստարկված և համբերատար կերպով իր զրուցակիցներին փոխանցել Մոսկվայի դիրքորոշումը։ Այս մասին նա հայտնել է լրագրող Պավել Զարուբինին, նրանց խոսակցության ձայնագրությունը հասանելի է Telegram-ում։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Պուտինը միշտ փորձում է մանրամասն բացատրել ռուսական դիրքորոշումը, ինչպես նաև հարցնում է, թե զրուցակիցներին ինչն է անհասկանալի կամ սխալ թվում:
«Եվ նախագահը երբեք ժամանակ չի խնայում, որպեսզի մեր դիրքորոշումը փաստարկված կերպով հասցնի զրուցակցին», - եզրափակել է Պեսկովը:
Ավելի վաղ մամուլի քարտուղարը գնահատել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստան կատարելիք այցի հնարավորությունը: Պեսկովի խոսքով՝ ամերիկացի առաջնորդը կարող է գալ ցանկացած պահի՝ իր այցը համաձայնեցնելուց հետո: