ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. UFC-ի հայազգի մարտիկ Էդմեն Շահբազյանը հաղթել է Լաս Վեգասում ընթացող UFC Fight Night 251 մրցաշարում: Նա արդեն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել իր մրցակցին՝ Դիլան Բուդկային, շարունակել է գրոհը, սակայն մրցավարը դադարեցրել է մենամարտը՝ 95-րդ վայրկյանին գրանցելով Շահբազյանի հաղթանակը:
Մարտիկն այժմ ունի 14 հաղթանակ և 5 պարտություն:
Շահբազյանը UFC-ում իր նորամուտը նշել է 2018-ի նոյեմբերին՝ անմիջապես հաղթելով անգլիացի Դարեն Ստյուարտին: 2019-ի մարտին Լաս Վեգասի մրցաշարում նա մենամարտը սկսելուց հետո ընդամենը 37 վայրկյանում նոկաուտի է ենթարկել Չարլզ Բերդին։